Ուրբաթ, 10.04.2026, 10:31
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость

ԳԻՏԱՐՏ

ԾՐԱԳՐԵՐ

Գիտաարտադրական բաժնի աշխատանքային ընդհանուր ծրագիրը                                             ՖՈՏՈՆԵՐ                              



  1. Փողոցային աղբարկղերի նախագծում, հաշվարկում - նմուշի պատրաստում:
  2. Ներքին այրման շարժիչի նոր տիպի լիսեռների նախագծում, հաշվարկում, պատրաստում և շարժիչի հավաքում:
  3. Նոր տիպի կոշիկների կաղապարների նախագծում, հաշվարկում և սարքավորումների հետ պատրաստում:
  4. Տարբեր համերով գազավորված ջրերի համար սիֆոնային գլխիկով շշերի նախագծում և հաշվարկում:
  5. Հավաքովի <<Կոնստրուկտոր>> տիպի մանկական հեծանիվների նախագծում և հաշվարկում:
  6. Հավաքովի ջրային հեծանիվի նախագծում, հաշվարկում և պատրաստում:
  7. <<Սառնարան>> տիպի շշերի նախագծում և հաշվարկում:
  8. Կոնֆետի <<խաղալիք>> տուփերի նախագծում,  հաշվարկում և կաղապարների պատրաստում:
  9. <<Միկրոկլիմա>> ամառային տաղավարների նախագծում,  հաշվարկում և նմուշի պատրաստում:
  10. Նոր տիպի նեոնային էլեկտրական լամպերի նախագծում և հաշվարկում:
  11. Հասարակական շարժական զուգարանների նախագծում,  հաշվարկում և նմուշի պատրաստում:
  12. <<Վիտրաժ>> ապակիների նոր տիպերի նախագծում,  հաշվարկում և նմուշի պատրաստում:
  13. Գեղարվեստական ձևավորված թանկարժեք շախմատի նախագծում և արտադրություն:
  14. Գարեջրի <<սառնարան>> տիպի տարաների նախագծում,  հաշվարկում և նմուշի պատրաստում:
  15. Քաղաքային պայմաններում բանջարա-բոստանային կուլտուրաների աճեցման <<բնակարան-ջերմոց>> ծրագիր:
  16. <<Հին-Նոր Երևան>> շարժական ցուցահանդեսի կազմակերպում և պատրաստում:
  17. Քեմպինգների հավաքովի բլոկների նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  18. Էլիտար շենքերում կոմպոզիտային նյութերով նոր տիպի խոհանոցային բար-կահույքի նախագծում հաշվարկում և պատրաստում:


Ներքին այրման շարժիչի  /ՆԱՇ/ առանցքակալների փոխարինումը ծնկաձև լիսեռի գնդիկավոր առանցքակալներով


Ավանդական
ՆԱՇ-ում օգտագործվում են սահքի առանցքակալներ, որոնց շահագործման
ընթացքում առաջանում են պրոբլեմներ կապված շփման, յուղի ճնշման հետ և այլն:
Առաջարկվող
տարբերակում նոր պատրաստված ծնկաձև լիսեռի բոլոր արմատական և շարժաթևային
վզիկների վրա տեղադրվել են ամբողջական գնդիկավոր առանցքակալներ /26 000
պտ/րոպ պտուտաթվերով/ և այդ դեպքում ստեղծվել է նոր տիպի ծնկաձև լիսեռ:
Նույն գործողությունը կատարված է նաև բաշխիչ և պարազիտային լիսեռների վրա:
Այս
փոփոխությունների արդյունքում նվազել են շփման ուժերն ու յուղի պահանջվող
ճնշումը, որի արդյունքում կտրուկ մեծացել է շարժիչի հզորությունը և գլանի
նույն ծավալի /լիտրաժ/ դեպքում` նվազել է վառելիքի ծախսը:
Փորձարկումները
ցույց են տվել, որ շարժիչը հեշտությամբ աշխատում է ծնկաձև լիսեռի մինչև
8000-9000 պտ/րոպ պտուտաթվերով, առանց որևէ բարդության: Բոլոր դեպքերում
առանցքակալների յուղման պահանջվող ճնշումը կարող է իջեցնել մինչև 0.5-1.0
մթն., որի արդյունքում փոքրանում է պոմպի պահանջվող հզորությունը,
առաջացնելով շարժիչի հզորության լրացուցիչ մեծացում:

Առաջարկվող փոփոխությունները հնարավոր է հեշտությամբ օգտագործել բոլոր գործող ՆԱՇ-երի վրա:

Copyright MyCorp © 2026 | Бесплатный хостинг uCoz