Ուրբաթ, 10.04.2026, 10:31
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость

ԳԻՏԱՐՏ

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Կենտրոնը բաղկացած է երկու զուգահեռ գործող մասերից` ուսումնա-մեթոդական և գիտա-արտադրական:

Ուսամնա-մեթոդական բաժնի գործունեության նպատակն է արվեստի մի շարք ճյուղերում իրականացնել սովորողների ուսուցումը և գործնական պարապունքները:

Ուսումնա-մեթոդական բաժնի ճյուղերն են`

  1.  Հագուստի մոդելավուրում և գոբելեն
  2. Նկարչություն
  3. Դեկորատիվ կիրառական խեցեգործություն
  4. Շախմատ
  5. <<Անահիտ>> երգի-պարի անսամբլ
Գիտա-արտադրական բաժնի գործունեության նպատակն է կենտրոնի աշխատողների կողմից կատարած գյուտերի, առաջարկների և նորարարությունների գիտափորձնական աշխատանքների հիման վրա ստեղծել արտադրամասեր և կազմակերպել արտադրություն, ստեղծելով աշխատատեղեր վարչական շրջանի բնակիչների համար, հիմնականում ապահովելով ազատամարտիկների և հատկապես զոհվածների ընտանիքների համար աշխատատեղեր:


Գիտա-արտադրական բաժնի հիմնական ծրագրերն են`
  1. Փողոցային աղբարկղների նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  2. Ներքին այրման շարժիչի նոր տիպի լիսեռների նախագծում, հաշվարկում, պատրաստում և շարժիչի հավաքում:
  3. Նոր տիպի կոշիկների կաղապարների նախագծում, հաշվարկում և սարքավորումների հետ պատրաստում:
  4. Տարբեր համերով գազավորված ջրերի համար սիֆոնային գլխիկով շշերի նախագծում և հաշվարկում:
  5. Հավաքովի <<Կոնստրուկտոր>> տիպի մանկական հեծանիվների նախագծում և հաշվարկում:
  6. Հավաքովի ջրային հեծանիվի նախագծում, հաշվարկում և պատրաստում:
  7. <<Սառնարան>> տիպի շշերի նախագծում և հաշվարկում:
  8. Կոնֆետի <<խաղալիք>> տուփերի նախագծում, հաշվարկում և կաղապարների պատրաստում:
  9. <<Միկրոկլիմա>> ամառային տաղավարների նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  10. Նոր տիպի նեոնային էլեկտրական լամպերի նախագծում և հածվարկում:
  11. Հասարակական շարժական զուգարանների նախագծում, հաշվարկում ևև նմուշի պատրաստում:
  12. <<Վիտրաժ>> ապակիների նոր տիպերի նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  13. Գեղարվեստական ձևավորման թանկարժեք շախմատի նախագծում և արտադրություն:
  14. Գարեջրի <<սառնարան>> տիպի տարաների նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  15. Մաղաքային պայմաններում բանջարա-բոստանային կուլտուրաների աճեցման <<բնակարան-ջերմոց>> ծրագիր:
  16. <<Հին-Նոր Երևան>> շարժական ցուցահանդեսի կազմակերպում և պատրաստում:
  17. Քեմպինգների հավաքովի բլոկների նախագծում, հաշվարկում և նմուշի պատրաստում:
  18. Էլիտար շենքերում կոմպոզիտային նյութերով նոր տիպի խոհանոցային բարևկահույքի նախագծում հաշվարկում և պատրաստում:
  19. Տիկնիկային նմանակման թատրոնի կազմակերպում և տիկնիկների նոր տիպերի պատրաստում:
  20. Հին  և նոր ավտոմեքենաների ձևափոխում, որպես  երկենցաղ մեքենա`ջրի վրա և ցամաքեւմ աշխատելու համար:


Այս ծրագրերից հեղինակի անձնական միջոցների և գիտական մտքի շնորհիվ արդեն կատարվել է մի շարք աշխատանքներ, որոնցից են`
Ա. Նոր տիպի աղբարկղների նախագծումը և հաշվարկումն է:
Նոր աղբարկղները տեղավորելով քաղաքի բանուկ հատվածում իր յուրահատուկ կոնստրուկցիայի ծնորհիվ ապահովում է մաքուր սանիտարական պայմաններ չկեղտոտելով նաև օդը: Աղբարկղները կարող են նաև հանդես գալ որպես գովազդային և հայտարարությունների վահանակներ հնարավորություն տալով մաքուր պահել շրջակա շենքերի պատերը:
Բ.Ներքին այրման շարժիչների համար նախագծվել են, հաշվարկվել և պատրաստվել են նոր տիպի լիսեռներ, որոնք աշխատում են գլորման առաձգակալերի վրա, հնարավորություն ստեղծելով ունենալ վառելիքի մեջ տնտեսում, միաժամանակ ունենալով շարժիչի մեծ հզորություն:

Կոնստրուկտիվ փոփոխությունների շնորհիվ շարժիչի մոտ բացակայում են յուղման պոմպը, յուղի ֆիլտրը և շփման բոլոր ներդիրները, որի արդյունքում ստանում ենք երկարակյաց և հզոր շարժիչ: Եթե նման շարժիչը շահագործվի որպես վառելիք` օգտագործելով բնական գազ, ապա կարելի է ,պտտեցնելով գեներատորը, ստանալ էժան էլեկտրաէներգիա և ապահովել հասարակական շենքերի ջեռուցումը էլ. կալորիֆերների միջոցով` արդյունքում ունենալով մի քանի անգամ էժան ջեռուցման համակարգ:

Գ. Գիտական ծրագրերի ընթացքի մեջ է նաև Հին-Նոր Երևանի ծրագիրը, որի էությունը հետևյալում է`

20X100 սմ-ոց շիթերը, որի վրա վերևի մասում տեղադրված է լուսավորություն, հանդիսանում է շարժական ցուցահանդեսի համար որպես ստենդ: Ստենդների վրա փակցված են Երևանի մասին ֆոտոներ և բացատրական նկարագրություններ քաղաքի պատմության մասին` սկսած Էրեբունուց միչև մեր օրերը: Լինելով շարժական կարելի է այն տեղադրել Երեվանի գրեթե բոլոր ուս. հաստատություններում և հասարակական վայրերում` հնարավորություն տալով Երևանցիներին և հանրապետության մյուս քաղաքացիներին, ավելի լավ ճանաչել սեփական մայրաքաղաքը:
Copyright MyCorp © 2026 | Бесплатный хостинг uCoz