Ուրբաթ, 10.04.2026, 23:07 ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость |
|
|
ԽՄԲԵՐ
.
Դեկորատիվ կիրառական խեցեգործություն
Ընդհանուր ծանոթություն դեկ. կիրառական խեցեգործության բաժնի հետ:
Այս
արվեստը սերտ կապեր է ունեցել մնացած բոլոր տեսակի արվեստների և
արհեստների հետ: Դեռ հին ժամանակներից սկսած դեկ. կիրառական
խեցեգործությունը լինելով ամենահինը և ամենակենսունակ բնագավառներից մեկը,
որը սկսվում է անհիմն ժամանակներից ու ձգվում է մեր օրերը: Դեռ ի՞նչքան
ժամանակ նա կհարատևի, կզարգանա նորովի և կձգվի դեպի ապագան: Կենտրոն
հաճախող սաները պետք է առաջին հերթին սովորեն նկարչություն` գծանկար և
գունանկար:
Ուսուցման առաջին տարվա ընթացքում գծանկարչության
պարապմունքների ընթացքում նկարում են գիպսե տարբեր տեսակի երկրաչափական
առարկաներ և զարդաքանդակներ: Գունանկարչության ժամանակ սովորում են
տարբեր նյութերով և ջրաներկերով աշխատել: նկարում են տարբեր տեսակի
առարկաներ` կուժեր, ծաղկամաններ, թեյնիկ, բաժակ ե այլն: Ուսուցման
երկրորդ տարվա ընթացքում Կենտրոնի սաները սկսում են ուսումնասիրել դեկ.
կիրառական խեցեգործության առարկան, նրա պատմությունը և տարատեսակները: Շատ
կարևոր տեղ է գրավում դեկ. կիրառական խեցեգործության մեջ`
զարդանկարչությունը և մանրանկարչությունը: Մեր քարե կոթողները` խաչքարերը և
մագաղաթները, որոնք ստեղծել են մեր հրաշալի քարագործ վարպետբերը և ծաղկող
նկարիչները պետք է ուսումնասիրեն և նկարեն մեր կենտրոնի սաները:
Ուսումնական երրորդ տարվա ընթացքում նրանք հիմնականում պետք է ճանաչեն կավը, ծանոթանան նրա բաղադրության և հատկությունների հետ: Պարապմունքների պրոցեսը պետք է կազմակերպել թեմատիկ և գործնական աշխատանքների համատեղությամբ:
Կավի
վրա աշխատելու ընթացքում նրանք պետք է ուսումնասիրեն երկրաչափական,
բուսական և կենդանական պատկերներ: Այդ բոլորը գալիս է նրանց օգնելու, որ
կարողանան աշխատել կավի վրա: Պատրաստված առարկաները հետագայում թրծվելուց
հետո (վառարանում), նրանք պետք է սովորեն աշխատել ջնարակներով, որը մի
առանձնակի տեսք ու փայլ է տալիս դեկ. կիրառական խեցե առարկաներին:
|
| ԿԱՐԳ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: Arm-Believe (29.01.2012)
| ՀԵՂԻՆԱԿ: E W
|
| ԴԻՏՈՒՄՆԵՐ: 670 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0
| ՏԵԳԵՐ:
| ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1 |
| ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
|
|
|
|
|
|