Ուրբաթ, 10.04.2026, 14:30
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость

ԳԻՏԱՐՏ

ԽՄԲԵՐ

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ » » Мои статьи

.
Հագուստի մոդելավորում և գոբելեն                                             ՖՈՏՈՆԵՐ

Հնագույն կարպետի կատարման եղանակը, նրա օգտագործումը ներկա ժամանակաշրջանում
Գոբելենը կատարվում է երկու տարբեր տեխնիկաներով.
  1. Գոբելեն, որը կատարվում է էսքիզով պատրաստված կտավի վրա
  2. Գոբելեն, որի աշխատանքը կատարվում է հենքի վրա
Դրանք երկուսն էլ կատարվում են դասգահի վրա երկու տարբեր ասեղներով:
Նյութը- հենքի թել (բամբակ), բրդյա, կիսաբրդյա գունավոր թելեր:
Ներկա ժամանակահատվածում կատարում ենք Գարեգին Նժդեհի երկու դիմանկարները գոբելենի տեսքով, նվիրված նրա 125 ամյակին:


Կարպետագործություն

Աշխատանքը կատարվում է հայկական հնագույն զարդանախշերով և հայկական գույների համադրությամբ: Օգտագործում ենք տարբեր շրջանների զարդանախշերը, օրինակ` Նոյեմբերյանի, Զանգեզուրի, Իջևանի, Շամշադինի և այլ շրջանների զարդանախշերը:
Նյութը-հենքի թել (բամբակ), բրդյա, կիսաբրդյա գունավոր թելեր:
Աշխատանքը կատարվում է դասգահի վրա և կարպետագործության ասեղով: Այդ գործվածքներից պատրաստվել են գլխարկներ, գոտիներ, փոքր և մեծ պայուսակներ, ակնոցի տուփ և այլ օգտագործվող պարագաներ:

Հագուստի մոդելավորում

Էսքիզի ճշգրիդ տեղադրում թղթի վրա, մարմնի կառուցում ճշգրիտ չափսերով, հագուստի ստեղծագործումը ըստ սեզոնի:
Նյութը-A4 ֆորմատի թուղթ, գունավոր մատիտներ, ջրաներկեր, նկարչական տուշ:


ԿԱՐԳ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: Arm-Believe (29.01.2012) | ՀԵՂԻՆԱԿ: E W
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1159 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | ՏԵԳԵՐ: | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0
Copyright MyCorp © 2026 | Бесплатный хостинг uCoz