Ուրբաթ, 10.04.2026, 17:11 ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость |
|
|
ԽՄԲԵՐ
.
<<Անահիտ>> երգի-պարի անսամբլի դհոլահարների խումբ
Դհոլը հայկական ժողովրդական հարվածային գործիք է: Յուրաքանրյուր
հայկական նվագի ոգին է դհոլը: Խրոխտ և առնական են դհոլի հարվածները: Այն
մարտական շունչ և թափ է հաղորդում ցանկացած պարի, մեղեդու: Առանց դհոլի չի
կարելի պատկերացնել ոչ մի հայկական ժողովրդական նվագախումբ: Ասել է, թե
դհոլը նվագախմբի սիրտն է:
Կարբեր ժողովուրդներ և ազգեր օգտագործում
են դհոլը, սակայն ամեն ազգ և ամեն ժողովուրդ ունի իր ազգային և ժողովրդական
ռիթմերը: Այլ ազգեր նույնպես ունեն իրենց ժողովրդական հարվածային
գործիքները սակայն դհոլը տարբերվում է մյուս գործիքներից իր ձայնային և
որոկական հատկանիշներով: Դհոլը պատկանում է կովկասյան և անդրկովկասյան
շողովրդական գործիքների շարքին: Հենց այդ պատճառով մեր հարևան երկրները
վիճում են, որ դա իրենց ազգային գործիքն է, բայց մեր պատմությունից հայտնի
է, որ դհոլը բուն հայկական գործիք է:
<<Անահիտ>> ժող.
գործիքների երգի-պարի համույթում գործում է դհոլահարների խումբ:
Ուսումնական ծրագրով սաները առաջին տարում սովորում են դհոլի կառուցվածքը,
պահելաձևը, վարժություններ աջ, ձախ, աջ և ձախ ձեռքերի համար կրկնակի
հարվածներ: Երկրորդ տարում սովորում են հարվածներ 5/8, 4/4, 9/8, 7/8
չափով, հարվածներ աջ ձեռքի ափով, ձախ ձեռքի մատով: Երրորդ տարում սովորում
են հարվածներ 5/4 չափով, 6/8 չափով, վարժություններ ափերի և մատների համար,
դրոբի զարգացման համար: Ուսուցման չորրորդ տարում ամրապնդում են ստացած
գիտելիքները և պատրաստում երաժշտական համարներ: Դհոլահարների խմբի
համերգային ցանկում են` <<Բերդ>>, <<Արցախ>>,
<<Կովկասյան ռիթմեր>>, <<Քոչարի>>,
<<Շալախո>>, <<Արևելյան ռիթմեր>>,
<<Սուսերով պար>> ստեղծագործությունները:
|
| ԿԱՐԳ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: Arm-Believe (29.01.2012)
| ՀԵՂԻՆԱԿ: E W
|
| ԴԻՏՈՒՄՆԵՐ: 521 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0
| ՏԵԳԵՐ:
| ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0 |
| ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
|
|
|
|
|
|