Ուրբաթ, 10.04.2026, 17:42
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость

ԳԻՏԱՐՏ

ԽՄԲԵՐ

ԳԼԽԱՎՈՐ » ՆՅՈՒԹԵՐ » » Мои статьи

.
Նկարչության խումբ                                     ՖՈՏՈՆԵՐ

Կենտրոնում գործող նկարչության բաժնում սովորում են դպրոցահասակ աշակերտ ու աշակերտուհիներ:
Նկարչության խմբակը տեղակայված է վերանորոգված, լուսավոր դասասենյակում և կահավորված է նկարչության համար անհրաժեշտ գույքով և պարագաներով:

Ուսուցման ամբողջ ընթացքում, որը տևում է չորս տարի, սկզբնական շրջանում մատիտով նկարում են գծանկարներ, գիպսե երկրաչափական դետալներ (բուրգ, գունդ, պրիզմա, գլան, խորանարդ): Նույն դետալներով նկարում են նաև կոմպոզիցիաներ: Այնուհետև ուսուցման հաջորդ փուլում նկարում են գիպսե աչք, շրթունք, քիթ, ականջ, բուսական և սիմետրիկ զարդանախշեր:

Մյուս փուլում նկարում են գունանկար` նատյուրմորդ մրգերով, բանջարեղեններով, սկահակներով, ծաղիկներով, ինչպես նաև նկարում են բնանկար բնության գրկում և կենտրոնի բակում:

Աշակերտները բազմիցս մասնակցել են քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին և պարգևատրվել են նվերներով և պատվոգրերով:

ԿԱՐԳ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: Arm-Believe (29.01.2012) | ՀԵՂԻՆԱԿ: E W
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 979 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | ՏԵԳԵՐ: | ՎԱՐԿԱՆԻՇ: 2.0/1
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0
Copyright MyCorp © 2026 | Бесплатный хостинг uCoz