Ուրբաթ, 10.04.2026, 14:03 ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ Гость |
|
|
ԽՄԲԵՐ
.
Նոր-Նորքի
Ուսումնա-մեթոդական, Գիտա-արտադրական կենտրոնում գործում է □շախմատի□
խմբակ: Տեղակայված է լուսավոր և վերանորոգված դասասենյակում, ապահովված է
շախմատ պարապելու համար բավարար պարագաներով` ձեռագործ և որակով
□մագնիսացված□ խաղաքարերով պատի շախմատ, գրատախտակ, շախմատի ժամացույցներ,
շախմատային ամսագրեր, հատուկ ձեռնարկներ սկսնակ շախմատիստների համար,
շախմատային խնդրագրքեր և այլ շախմատին վերաբերվող պարագաներ:
Շախմատի
խմբակ են այցելում 6 տարեկանից բարձր դպրոցահասակ աշակերտ և
աշակերտուհիներ: Խմբակը բաժանված է երկու ենթախմբի` 6-9 տարեկանների,
այսինք փոքրերի խմբակ, և 9-ից բարձր տարիքայինների` մեծերի խումբ:
Այս
տարի մարտի 11-18-ը խմբակի պատանի շախմատիստները Երևանի` Տիգրան
Պետրոսյանի անվան կենտրոնական տանը, մասնակցեցին չորրորդ կարգի նորման
լրացնելու համար ընթացող մրցաշարին, ուր Երևանից ու հարակից շրջաններից
մասնակցում էին ընդամենը 153 դպրոցահասակ շախմատիստներ: Մեր խմբից
մասնակցում եին ընդհամենը ութը` մի աղջիկ և յոթ պատանիներ, որը նրանց
առաջին` շախմատային լեզվով ասած, դեբյուտն է մրց. ասպարեզում: Փաստն
ուրախալի է և գոհացուցիչ: Նրանցից վեցը լրացրեցին նշված նորման, երկուսը
ընդամենը մեկ միավորով հետ մնացին հետագա պայքարից: Շուտով պարզ կդառնա, թե
երբ են □շախմատի խմբակի□ սաները պայքարի մեջ մտնելու երրորդ և երկրորդ
կարգերի համար, որը ևս անցնելու է շախմատի կենտրոնական տանը:
Այստեղ
<<խմբակի>> պարապմունքները անցկացվում են հետաքրքիր ու
բովանդակալից: Ուսումնասիրվում են շախմատի բազմազան սկզբնախաղեր
(դեբյուտներ), միջնախաղեր (միտէնշպիլ) և վերջնախաղեր (էնշպիլ): Լուծվում են
բազմաքայլ խնդիրներ, ուսումնասիրվում են շախմատային էտյուդներ,
վերլուծվում են շախմատի հայ վարպետների, ինչխպես նաև աշխարհի բարձրակարգ
շախմատիստների ընտիր պարտիաներ: Հաճախ անցկացվում են միջխմբակային
առաջնություններ: Վարժվում են ոչ միայն <<դասական>> շախմատի
այլ նաև <<արագ>> շախմատին և <<բլիցին>>:
Ուսունասիրում
և ծանոթանում ենք հաջորդաբար Հայաստանում, Ռուսաստանում և այլուր ընթացող
շախմատին վերաբերվող մրցույթներին և միջոցառումներին:
|
| ԿԱՐԳ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: Arm-Believe (29.01.2012)
| ՀԵՂԻՆԱԿ: E W
|
| ԴԻՏՈՒՄՆԵՐ: 799 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0
| ՏԵԳԵՐ:
| ՎԱՐԿԱՆԻՇ: 3.5/2 |
| ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 0 | |
|
|
|
|
|
|